Գլխավոր Լրահոս

Գարեգին Բ-ն խնդրում է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին միջնորդել Կարեն Ղազարյանին ազատելու հարցում

Գարեգին Բ-ն խնդրում է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին միջնորդել Կարեն Ղազարյանին ազատելու հարցում
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Մոսկվայում հանդիպել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Հանդիպման ժամանակ վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում: «Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- ասել է ամենայն հայոց կաթողիկոսը: «Հաշվի առնելով մեր նախորդ փորձը՝ որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանն Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին միջնորդելու խնդրանքով երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն»,- հավելել  է Գարեգին Բ կաթողիկոսը: Կաթողիկոսը նաև նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իարվունքների ակնհայտ խախտումներով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում