Գլխավոր Լրահոս

«Քեսաբում խաղաղության խաթարումը չի կարող տեղի ունենալ առանց թուրքական գործոնի»

«Քեսաբում խաղաղության խաթարումը չի կարող տեղի ունենալ առանց թուրքական գործոնի»
Քեսաբը խաղաղ շրջան է, և այդ խաղաղության խաթարումը չի կարող տեղի ունենալ առանց թուրքական գործոնի ազդեցության․ ՍիվիլՆեթի հետ զրույցում սիրիական Քեսաբ բնակավայրի հրթիռակոծությունը ահաբեկչական խմբավորումների կողմից այսպես մեկնաբանեց Քեսաբի իրադարձությունների ականատեսը։ «Քեսաբի հրթռիռակոծության ամբողջ բեռը պետք է դնել թուրքական գործոնի վրա։ Երբ սիրիական բանակը փորձում է վնասազերծել և ազատագրել որևէ տարածք, թուրքական հովանավորության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումների համակարգն ու սկզբունքն է հրթիռակոծել խաղաղ բնակչությամբ հոծ շրջանները, որոնցից մեկը Քեսաբն է, նաև՝ Լաթաքիան։ «Այսինքն օրերս, երբ սիրիական օդուժը հարվածեց խմբավորումների կենտրոններին, նրանք աջ ու ձախ հրթիռակոծություններ սկսեցին։ Կղալաաթ ալ-Մադիկղ անունով բերդի մերձակայքում են կենտրոնացված զինյալների ուժերը, և հենց այնտեղից էլ հրթիռակոծում են խաղաղ բնակչությանը»,- նշեց զրուցակիցը։ Նա շեշտեց՝ Թուրքիան, որը իբր պետք է կյանքի կոչեր Աստանայի համաձայնությունը՝ պատերազմական գործողություններից կտրված մասերում «դեէսկալացված տարածքներ» սահմանելու շուրջ, մինչև այսօր այն չկատարեց։ «Թուրքիան եթե անգամ անմիջական աջակցություն չի ցուցաբերում զինյալներին, փակում է իր աչքերն ու ականջները նրանց գործողությունների ու նպատակների վրա։ Քեսաբում որևէ ռազմական կուտակում չկա, միայն սահմանապահներ, որոնք չունեն պատշաճ տեխնոլոգիաներ և սպառազինություն, զուտ սահմանապահներ են, պահակներ են։ Քեսաբը խաղաղ շրջան է, և այդ խաղաղության խաթարումը չի կարող տեղի ունենալ առանց թուրքական գործոնի ազդեցության»,- եզրափակեց ՍիվիլՆեթի զրուցակիցը։ *** Մայիսի 6-ին Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացրեց, որ նույն օրը՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Քեսաբի Էսկյուրան գյուղի շրջակայքը, երեք հրթիռ է ընկել տարածքի վրա։ Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ է վիրավորվել: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն: Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում