Գլխավոր Լրահոս

Ազգային արժեքների համար մարդ են ծեծում, բայց թալանելիս` դրանց մասին ոչ մի խոսք․ Նիկոլ Փաշինյան

Ազգային արժեքների համար մարդ են ծեծում, բայց թալանելիս` դրանց մասին ոչ մի խոսք․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում ստեղծվելու է հակակոռուպցիոն դատարան․ այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նշեց՝ իրենց «մարիոնետային դատարան պետք չէ», այլապես դատական համակարգում փոփոխություններ չէին ձեռնարկի; Փաշինյանի խոսքով՝ իրենց պետք է այնպիսի դատական համակարգ, որի կայացրած վճիռներն ու որոշումները հանրության համար լինեն վստահելի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բյուջետային առումով կարող են դատավորների աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնություն դրսևորել, որը սակայն չեն անի։ «Առանց դատավորների աշխատավարձի լրջորեն բարձրացման չենք կարող ունենալ անկախ դատական համակարգ։ Մենք այսօր բյուջետային առումով հնարավորություն ունենք դատավորների աշխատավարձը բարձրացնել, բայց եթե դա մենք անենք, հանրությունը մեզ չի հասկանա։ Կասի՝ էս սոցիալական վիճակում փոխանակ սա անեք, սա անեք, սա անեք, դատավորների աշխատավարձն եք բարձրացնում»,- ասաց վարչապետը։ Նա նաև տեղեկացրեց, որ քննարկվում է հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ու այդ դատարանի դատավորների աշխատավարձերի խնդիրը միջազգային դոնորների միջոցով լուծելու հարցը։ Այս մեխանիզմով աշխատելու դեպքում առավելագույնը 3 տարի անց հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ կավելանա, ըստ վարչապետի։ Վերջինս նկատեց՝ շատ դեպքերում դատավորների տեղերը թափուր են մնում, քանի որ մրցույթներում թեկնածուներ չեն լինում այն պատճառով, որ դատավորները չեն ցանկանում 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ ու կարևորագույն վճիռներ կայացնել։ ՀՅԴ-ի և ակտիվիստի միջադեպի մասին Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ՀՅԴ անդամների կողմից հունիսի 4-ին իրականացրած ֆլեշմոբի ու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունն իրենց վրա վերցնելու գործողության մասին։ «Ազգային արժեքների համար մարդ են ծեծում, բայց  թալանելիս ազգային արժեքների մասին՝ ոչ մի խոսք։ Խոսքը իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որ ասում է՝ ես ազգային արժեքի համար մարդ եմ ծեծել։ Այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, հատ- հատ բերվելու են պատասխանատվության»,- հայտարարեց Փաշինյանը։ ԼՂ հարցի մասին Վարչապետն անդրադարձավ նաև 2016-ի քառօրյա պատերազմի հարցով խորհրդարանական քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցին՝ շեշտելով, որ դրա նպատակը ոչ թե «ինչ-որ մեկին բռնելն է», այլ իրավիճակի արձանագրումն ու հետագայում նմանատիպ դեպքերի բացառումը երաշխավորելը։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գործընթացին՝ Փաշինյանն ասաց, որ բանակցային սեղանի փաստաթղթերը ինքն է տրամադրել ղարաբաղյան կողմին, քանի որ նախկինում ղարաբաղյան կողմը բանակցային գործընթացի մասին չի տեղեկացվել, նրան ոչինչ չի ասվել։ Մկրտիչ Կարապետյան 
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում