Գլխավոր Լրահոս

Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական համագործակցությունը մշտապես ուշադրության կենտրոնում է․ ՀՀ ԱԳՆ

Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական համագործակցությունը մշտապես ուշադրության կենտրոնում է․ ՀՀ ԱԳՆ

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան Ադրբեջանին երբևէ չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում․ երեկ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով տեղեկությունը, թե Ադրբեջանը Ֆրանսիայից պատրաստվում է զենք գնել, ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մենք մշտապես նշել ենք, որ հետամուտ ենք լինելու այդ հարցին և այդ հարցը մշտապես բարձրացնում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, նշեմ, որ Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը, հատկապես ռազմարդյունաբերական ոլորտում, մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի Հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշել էր, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և նաև Ֆրանսիան Ադրբեջանին երբևէ չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում։ Կարևոր է, որ Ֆրանսիան իրապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, ըստ այդմ՝ նաև տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, հունիսի 17-23-ը տեղի ունեցած Paris Air Show-2019 սպառազինությունների ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի՝ պաշտպանական արդյունաբերության նախարարությունն ու սպառազինությունների արտադրությամբ զբաղվող ֆրանսիական Nexter ընկերությունը քննարկել են զրահատեխնիկայի, ծովային ու օդային հարթակների համար տարբեր սպառազինությունների և ռոբոտատեխնիկայի համատեղ արտադրության հարցը։ Բացի այդ, ըստ նույն հաղորդագրությունների, Thales Group ընկերությունը մտադիր է Ադրբեջանում համատեղ արտադրություն սկսել։

Լուսանկարը՝ Paris Air Show-2019 ցուցահանդեսից

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում