Գլխավոր Լրահոս

ԱՄՆ Սենատն առաջարկում է պատժել Էրդողանին Սիրիայում գործողության համար

ԱՄՆ Սենատն առաջարկում է պատժել Էրդողանին Սիրիայում գործողության համար
ԱՄՆ Սենատի անդամները մտադիր են սառեցնել ԱՄՆ-ում թուրքական ղեկավարության հաշիվները, սահմանել այցագրային սահմանափակումներ և Անկարային չվաճառել ամերիկյան սպառազինություն։ Առաջարկը հետևում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի սկսած ռազմական գործողությանը։ Առաջարկով հանդես է եկել հանրապետական Լինդսի Գրեհեմը, որին աջակցել է դեմոկրատ Քրիս Վան Հոլենը։
Պատժամիջոցների թիրախում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխնախագահը, արտգործնախարարը, պաշտպանության, ֆինանսների և այլ նախարարներ։ Գրեհեմն ակնկալում է երկու կուսակցությունների աջակցությունը։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրքական օպերացիան համարում է «վատ գաղափար» և ասել է, որ չի աջակցում դրան։ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն էլ շեշտել է, որ Վաշինգտոնը Անկարայի առաջ «կանաչ լույս չի վառել»։ Թուրքիայի ռազմական գործողությունը հնարավոր է դարձել այն բանից հետ, երբ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ Պենտագոնը դուրս է բերել ոչ մեծաթիվ ուժերը Սիրիայի այն հատվածից, որը գտնվում է քրդերի հսկողության ներքո։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի գործողությունը որակել է «ապօրինի»։
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում