Գլխավոր Լրահոս

Սիրիայի հարցով Սոչիի համաձայնությունները առնչվում են Սիրիայի հայության անվտանգությանը․ վարչապետ

Սիրիայի հարցով Սոչիի համաձայնությունները առնչվում են Սիրիայի հայության անվտանգությանը․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը։ «Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- գրել է Փաշինյանը։ Հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։ Ղեկավարները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուս-թուրքական համատեղ պարեկություն։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում