Գլխավոր Լրահոս

Ես խնդրեցի ՌԴ նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որ հաշվի առնվի Ղամիշլիի հայերի ճակատագիրը․ Փաշինյան

Ես խնդրեցի ՌԴ նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որ հաշվի առնվի Ղամիշլիի հայերի ճակատագիրը․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին, պատասխանել Սիրիայում տիրող իրավիճակի, հայերի անվտանգության, ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության, գազի գնի և այլ թեմաներով հարցերին։ Հարցազրույցի՝ Սիրիային առնչվող հատվածը՝ ստորև․ - Եկեք սկսենք անհանգիստ տարածաշրջանից` Սիրիայից: Ըստ Ձեզ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնագրերը վերաբերում են նաև սիրիահայերին: Կարո՞ղ եք բացել փակագծերը։ Ո՞վ պետք է ապահովի իրենց անվտանգությունը: - Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Անտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարվածությունը շատ մեծ էր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդյունքում հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պահպանվել: - Նրանց անվտանգությունն ապահովում են միայն ՌԴ զինծառայողները, թե՞ ՌԴ զինծառայողները թուրքերի հետ միասին: Ինչպե՞ս է այն գործում: - Սիրիայում Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի: Նրա դերն անվտանգության ոլորտում բավականին մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է, և այն ոչ մի կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելություն: - Բացի Ռուսաստանից, դուք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ միակ երկիրն եք, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա: - Այո, և դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ իրականացվում և շարունակվում է: - Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ հասկանալ: Վլադիմիր Պուտինը Ձեզ խոստացավ, որ Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է սիրիահայերի անվտանգությունը: Ինչպե՞ս դա ձևակերպվեց: - Ռուսաստանի նախագահը խոստացավ և պահեց իր խոսքը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն Ղամիշլիի հայության շահերը: Ես նրան տեղեկացրեցի, որ այնտեղ կա մեծ հայկական համայնք: Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունը կոնկրետ դրական հետևանքներ ունի: Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում