Գլխավոր Լրահոս

ԱՄՆ սենատոր Գրեհեմը արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

ԱՄՆ սենատոր Գրեհեմը արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը խնդրել է համաձայնություն տալ բանաձևին, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ «ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների և ցեղասպանության ազնիվ հաշվետվության վրա»,- ասել է Մենենդեսը։ Վերջինս ասել է, որ լսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ասուլիսը։ Թուրքիայի նախագահը քննադատել է Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևն ու խոստացել ստեղծել պատմական հանձնաժողով։ Գրեհեմը հակադարձել է Սենատում բանաձևի ընդունմանը՝ նշելով, որ սենատորները «չպետք է ծաղկեցնեն պատմությունը կամ փորձեն այն վերաշարադրել»։ Սենատի կանոններով՝ յուրաքանչյուր սենատոր կարող է որևէ նախագիծ կամ բանաձև անցկացնելու համաձայնություն հայցել, և յուրաքանչյուրն էլ կարող է արգելափակել այն։ Գրեհեմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Թրամփի և Էրդողանի հետ։ «Հենց նոր հանդիպեցի նախագահներ Թրամփին և Էրդողանին՝ քննարկելու Թուքրիայի ռազմական ներխուժման արդյունքում մեզ համար ստեղծված խնդիրները։ Հուսով եմ՝ Թուրքիան և Հայաստանը համատեղ կհասնեն խնդրի հանգուցալուծման»,- ասել է Գրեհեմը՝ հավելելով, որ ընդդիմանում է «ոչ թե անցյալով, այլ ապագայով պայմանավորված»։ Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը:
Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում