Գլխավոր Լրահոս

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Արժույթի միջազգային հիմնադրամը հրաժարվում է վարկ տալ Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին կոչ է արել չենթարկվել ԱՄՆ-ի սպառնալիքներին և կատարել մյուս երկրների հանդեպ ստանձնած պարտավորությունները՝ հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ. հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը։ «Մենք ԱՄՀ-ից վերջին 50 տարում ոչինչ չենք խնդրել և կատարել ենք մեր բոլոր պարտավորությունները։ Եթե Հիմնադրամը այս ծանր ժամանակներում չկատարի իր պարտավորությունները, աշխարհը դա այլ կերպ կմեկնաբանի»,- հայտարարել է Ռոհանին։ - Պատմությունը երբեք չի մոռանա, որ Սպիտակ տունը, որը տնտեսական ահաբեկիչ էր, այժմ դարձել է ահաբեկիչ առողջապական ոլորտում նույնպես»։ Իրանի նախագահը շեշտել է, որ երկրի առողջապահական ոլորտն անում է ամեն բան՝ համավարակի պայմաններում կարիքները հոգալու համար՝ հավելելով, որ Իրանը մոտ ապագայում կդառնա ինքնաբավ կորոնավիրուսի թեստերի առումով։ Մարտի սկզբին Իրանի Կենտրոնական բանկը դիմել էր ԱՄՀ-ին՝ խնդրելով տրամադրել 5 մլրդ դոլարի վարկ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ ԱՄՆ-ը հրաժարվում է վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները և անգամ վերջին շաբաթներին սաստկացրել է դրանք։ Al-Monitor պարբերականը, հղում անելով Պետքարտուղարության իր աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն ընդդիմանում է ԱՄՀ-ի կողմից Իրանին վարկի տրամադրմանը։ «Ահաբեկչության առաջատար հովանավոր երկիրը գումար է փնտրում արտերկրում իր արկածախնդրությունը ֆինանսավորելու, այլ ոչ թե իրանցիների համար դեղորայք գնելու համար։ Ռեժիմի կոռումպացված պաշտոնյաները երկար ժամանակ մարդասիրական օգնությունը գրպանել են և տվել իրենց ահաբեկիչ շրջանակներին։ Իրանցիներն անձամբ դա շատ լավ գիտեն, ահա թե ինչու բազմաթիվ այլախոհներ և քաղաքական նախկին քաղբանտարկյալներ գրել են ԱՄՀ-ին՝ խնդրելով մերժել ռեժիմին ուղիղ ֆինանսական աջակցությունը, որը չի ուղղվելու իրանցի ժողովրդին օգնությանը»,- Al-Monitor-ին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։ Կորոնավիրուսի թվերը՝ Իրանում Իրանի առոջղապահության նախարարության՝ ապրիլի 9-ի տվյալներով՝ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է 1 634 նոր դեպք և 117 մահ։ Դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 66 220-ի։ Մահերի ընդհանուր թիվը հասել է 4 110-ի։ Համավարակի ժամանակաշրջանում ապաքինվածների թիվը 32 309 է։ Ներկայում կրիտիկական վիճակում է գտնվում 3 918 մարդ։ Իրանում մինչև այժմ արվել է կորոնավիրուսի 231 393 հետազոտություն։
  Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում