Գլխավոր Լրահոս

Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով

Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է առաջարկվել. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր:

«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011 թվականներին` այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ուենցած՝ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որոնք ակտիվորեն քննարկվում են: Այս փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցման հիմքի վրա կարգավորման գործընթացի առաջ մղում», - ասել է Լավրովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ակումբի անդամների հետ տեսակոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքով` հակամարտության կողմերին առաջարկվում է առաջին փուլում լուծել առավել կարևոր խնդիրները՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա շրջանների վերադարձ և տրանսպորտային, տնտեսական ու այլ կոմոնիկացիաների ապաշրջապակում»:  

Այս մասին նա խոսել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման համատեքստում․ «ՄԱԿ-ի Անվտաnգության խորհրդի բանաձևերի կատարման հարցում կարևոր քայլ կլինի, եթե մենք հասնենք այդ փաստաթղթերի ստորագրման շուրջ որոշման: Այդ բանաձևերով պահանջվում էր դադարեցնել ռազմական գործողությունները և գալ պայմանավորվել: Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագախող երկիր, հենց դրան է ձգտում», - ասել է Լավրովը:

***

Այս տարվա հունվարի 25-ին Կապանում տեղի ուենցած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին որևէ փաստաթուղթ բանակցային սեղանին չկա, և «մենք պետք է աշխատենք՝ ավելի առարկայական բանակցությունների փուլին մոտենալու համար»: Այնուհետև փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ այժմ ձևավորվում է ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն, որն ինքը պայմանականորեն անվանում է «մյունխենյան սկզբունքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում