Գլխավոր Լրահոս

Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու․ Մնացականյան

Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու․ Մնացականյան
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսին խոսեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի, բանակցությունների մասին։ Նա նշեց «հստակ սկզբունքները, որոնցով հայաստանյան կողմն աշխատում է բանակցություններում»։ Նա նշեց, որ կորոնավիրուսի պայմաններում զինադադարի պահպանումը գերակա խնդիր է։ Մնացականյանը արձագանքեց ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր: «Այս երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել, քան թափանցիկ։ Մեր դիրքորոշումները արտահայտել ենք շատ պարզ ձևով։ Այո, այդ մեկնաբանության մեջ [Լավրովի - խմբ․] եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ Քի Վեսթից մինչև վերջերս։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ․, 2016-ին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ։ 2014թ․ առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը։ Այն, ինչ վերաբերում է տարածքներին, ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր։ Որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել, որ հնարավոր է դա վերանայել՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը, անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը։ Երկրորդ կարևորագույն տարրը՝ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային, գերակա տարր է այս բանակցային գործընթացում։ Ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում, ազատ կամաարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը չեն ստանձնելու որևէ նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում։ Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որոնց մեջ հայկական կողմերը տեսնում են լիարժեք արտահայտություն անվտանգության և ստատուսի տարրերի։ Սրա մասին ենք մենք խոսում բանակցությունների ժամանակ։ Որևէ ներկայաոցիչ Հայաստանի նման բան չի կարող անել։ Հայկական կողմը մշտապես նշել է, որ իր պատասխանատվությունն է կրում իր մասով, միևնույն ժամանակ, հայաստանյան իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից սատացած»,- ասել է Մնացականյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում