Գլխավոր Լրահոս

«Մեր հաշվարկներով՝ մինչև 400 հեկտար է»․ Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմում տարածքային կորստի մասին

«Մեր հաշվարկներով՝ մինչև 400 հեկտար է»․ Լևոն Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմում տարածքային կորստի մասին

Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները․ այս մասին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստից հետո հայտարարեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը, որը 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր:

«Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Եղել ենք անկեղծ ու անմիջական: Ներկայացրել ենք այն իրականությունը, որ եղել է ապրիլայն գորոծողությունների ժամանակ», - ասաց նա՝ հերքելով այն ենթադարությունները, որ այդ ժամանակվա բացթողումները կարող էին ազդել պատերազմի ընթացքի վրա: «Միանշանակ պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Այն թերությունները, որ եղել են… ցանկացած տեղ էլ անելիքներ կան: Որքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են», - ասաց Մնացականյանը:

Նա չպատասխանեց հարցին՝ արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է օպերատիվ տվյալների պակաս, թե ոչ։

«Այդ հարցին դեռ չպատասխանենք, քանի որ հանձնաժողովը կորոշի… կարիք կլինի ներկայացնելու՝ կներկայացնեն, եթե ոչ, ապա հանձնաժողովն իր աշխատանքի վերջում կներկայացնի», - ասաց նա՝ նկատելով, որ 2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը տվել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող է եղել:

Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ տեղ գտած թերացումներին ու բացթողումներին «անդրադարձ եղել է ժամանակին, սակայն դա չի հանրայնացվել»: 

«Կա Պաշտպանության բանակի ու Գլխավոր շտաբի կազմած վերլուծականը, որը պարզապես չի հանրայնացվել: Այդ վերլուծականի հիման վրա ոլորշումներ կան, որոնք ընթացքի մեջ են հիմա», - հայտարարեց Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ռազմական գործողությունների հետևանքով 400 հեկտար տարածք է կորցել:

«Մեր հաշվարկներով՝ 400 հեկտար է», - կարճ ասաց Մնացականյանը՝ չպատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչու Ապրիլյան պատերազմից օրեր անց Սերժ Սարգսյանը հայտարարեց 800 հեկտար տարածք կորցնելու մասին:

***

2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հատուկ հանձնաժողովի փակ նիստին մասնակցեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Լուսանկարը՝ արխիվային

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում