Գլխավոր Լրահոս

Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Մնացականյան

Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա․ Մնացականյան

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ելույթ ունենալով ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին, արձագանքելով ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովին, հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: 

«Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 

Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: 

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում»,- տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

***

Էլմար Մամեդյարովը նույն տեսակոնֆերանսի ժամանակ, մասնավորապես, ասել է․ «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հայկական կողմն անում է ամեն ինչ՝ խանգարելու հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խթանմանը՝ ստեղծելով տարածաշրջանային կայունության և անվտանգության նոր սպառնալիքներ»։

«Ադրբեջանը հանձնառու է հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը։ Դրա հետ մեկտեղ բանակցությունները չեն կարող տևել հավերժ և չպետք է ծառայեն իրավիճակի շարունակությանը, որը ծագել է ուժի կիրառման արդյունքում»,- ասել է Մամեդյարովը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում