Գլխավոր Լրահոս

Բաքուն կրկին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում

Բաքուն կրկին առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակում
Պաշտոնական Բաքուն հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ գերիների փոխանակման՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքվ․ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ «Մենք նախկինի պես հակված ենք գերության մեջ պահվող անձանց՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով Հայաստանի հետ փոխանակելու դիրքորոշմանը։ Դա հատկապես արդիական է համավարակի պայմաններում։ Սակայն, ցավոք, այդ հարցում Հայաստանից չենք տեսնում կառուցողականություն։ Մենք մեր կողմից պատրաստ ենք դրան»,- ասել է Հաջիևը։ 2019-ի տարեվերջին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանը հրաժարվել էր գերիների փոխանակումից՝ «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով։ *** Բաքուն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս գերիներին «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու առաջարկով։ Վերջին անգամ նման առաջարկ հնչել էր 2019թ․ սեպտեմբերին։ Հիշյալ առաջարկը ադրբեջանական կողմից հնչել էր նաև 2016թ․ ապրիլին։ Գաղափարը 2019թ․ սեպտեմբերին մեկնաբանել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մերժելով փոխանակման սկզբունքը և շեշտելով, որ «դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից»։ «Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասել էր Տոնոյանը։ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014թ․ հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք, այժմ պահվում են Շուշիի քրեակատարողական հիմնարկում: Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Ադրբեջանը շահագրգռված է դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին փոխանակել ադրբեջանական կողմում հայտնված քաղաքացի Կարեն Ղազարյանի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ։ Այս առնչությամբ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր․ «Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե` ոչ կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ»։ 2019թ․ հունիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մեկական ձերբակալվածի են փոխանակել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։ Ստելլա Մեհրաբեկյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում