Գլխավոր Լրահոս

Միջնորդները Մնացականյան-Մամեդյարով հանդիպում են նախապատրաստում

Միջնորդները Մնացականյան-Մամեդյարով հանդիպում են նախապատրաստում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեսակապի միջոցով հանդիպում է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, ինչպես նաև քայլերը, որոնք գործադրվելու են առաջիկա ամիսներին՝ հետհամավարակային շրջանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հստակեցնել Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման վայրն ու ժամկետը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Մնացականյան-Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 29-ին և 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ։ Տեսակապի միջոցով նախարարների քննարկում է տեղի ունեցել ապրիլի 21-ին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում