Գլխավոր Լրահոս

Լավրովն ու Մամեդյարովը հերթական հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հարցը

Լավրովն ու Մամեդյարովը հերթական հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հարցը
Մայիսի 19-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հեռախոսազրույցը, որի ընթացքում քննարկվել է Դաղստանում մնացած և վերադարձի սպասող՝ Ադրբեջանի քաղաքացիների հարցը։ Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են ձեռնարկվելիք այն քայլերը, որոնք անհրաժեշտ է կատարել այն հանձնարարականների համաձայն, որոնք հետևել են երկու երկրների նախագահների հեռախոսազրույցին։ Ի թիվս այլ հարցերի՝ Լավրովն ու Մամեդյարովը անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը իր պաշտոնակցին տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին տեսակոնֆերանսի մասին։ Նախարարները, ըստ հաղորդագրության, հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ ամրապնդելու ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը։ *** Մայիսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ քննարկվել է բարդ իրավիճակը, որը ստեղծվել է Դաղստանի սահմանամերձ շրջաններում, որտեղ կուտակվել են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձգտում են վերադառնալ տուն։ Լավրով-Մամեդյարով վերջին հեռախոսազրույցը երրորդն է երկու ամսում․ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները, ի թիվս այլ հարցերի, ղարաբաղյան հակամարտությունը քննարկել են ապրիլի 13-ին, մայիսի 8-ին, մայիսի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցներում։ #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում