Գլխավոր Լրահոս

Մնացականյանը միջնորդների հետ քննարկել է նախարարական մակարդակով հանդիպման հեռանկարները

Մնացականյանը միջնորդների հետ քննարկել է նախարարական մակարդակով հանդիպման հեռանկարները
Մայիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ «Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը: Զրուցակիցները դիտարկեցին նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ տեղի էր ունեցել համանախագահների տեսակոնֆերանսը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում