Գլխավոր Լրահոս

Ալիևի պնդմամբ՝ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հարցի լուծման փուլային տարբերակն է

Ալիևի պնդմամբ՝ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հարցի լուծման փուլային տարբերակն է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առարկա է փուլային լուծումը, ըստ Interfax-ի ադրբեջանական ծառայության։ «Այսօր բանակցությունների սեղանի շուրջ քննարկվում է հենց փուլային լուծումը»,- ասել է Ալիևը՝ նկատելով, որ «փուլայինից բացի այլ որոշում հնարավոր չէ»։ «Ի՞նչ է դա նշանակում։ Առաջին փուլում ազատագրվում են գրավյալ տարածքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ խոստանալով վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։ «Մենք դա կանենք, թող ոչ ոք չկասկածի»,- սպառնացել է Ալիևը՝ նշելով, որ պետք է լինել «ավելի ուժեղ, ճիշտ գնահատել ժամանակն ու աշխարհաքաղաքական իրավիճակը հարցերը լուծելու համար»։ *** Ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման շուրջ քննարկումներն ակտիվացան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլին արած հայտարարություններից հետո, որոնց համաձայն՝ 2019թ․ ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։ Հայտարարություններին անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում