Գլխավոր Լրահոս

2018-ից ի վեր որևէ երրորդ երկրի հետ ՀՀ մասնակցությամբ նմանատիպ գործարք չի եղել․ Բալայանը՝ զենքի ապօրինի վաճառքի լուրերի մասին

2018-ից ի վեր որևէ երրորդ երկրի հետ ՀՀ մասնակցությամբ նմանատիպ գործարք չի եղել․ Բալայանը՝ զենքի ապօրինի վաճառքի լուրերի մասին

Ես ի պաշտոնե հետևում եմ Ադրբեջանի արձագանքին, այդ հայտարարությունը բավական ոգևորել է մեր հակառակորդին. հունիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարությունն այն մասին, թե եթե «ինքը լիներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխարեն՝ 3-4 ամսից կհարձակվեր Հայաստանի վրա»։

Գաբրիել Բալայանի խոսքով՝ եթե նա խոսեր հակառակորդի անունից, «բավական օրինաչափ կլիներ ամեն բան»: 

«Չգիտեմ՝ ինչ է նրանց նպատակը իրականում, բայց ես հավաստիացնում եմ, որ մեր մարտունակության վրա որևիցե կերպ դա ազդեցություն չի ունենում, եթե հակառակորդը փորձում է ոգևորվել դրանից, ապա տեղում ճնշվում է նրանց ոգևորությունը»,- ասաց փոխնախարարը։

Գաբրիել Բալայանը նաև մեկնաբանեց զենքի անօրինական վաճառքի մասին շրջանառվող լուրերը, որոնք սկիզբ են առել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան տեսանյութից հետո։

ՀՀ պաշտպանության փոխնախարարը նկատեց՝ ցավում է, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա, և որ անորակ քաղաքական խաղերի մեջ փորձում են պաշտպանությունը ներգրավել:

«Առիթից օգտվելով՝ պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվեց, որևիցե երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ որևիցե նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»,- ասաց նա:

Գեղեցիկ Ոսկանյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում