Գլխավոր Լրահոս

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հետաձգվել է. մամուլի ծառայություն

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հետաձգվել է. մամուլի ծառայություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպոթյան (ՀԱՊԿ) մշտական խորհրդի նիստը, որը նախատեսված էր հրավիրել հուլիսի 13-ին և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, հետաձգվել է․ լուրը հաստատեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ պատճառը «հավելյալ խորհրդակցություններ իրականացնելու անհրաժեշտությունն է»: «Նիստը հետաձգվել է ՀԱՊԿ անդամ պետությունների հետ հավելյալ խորհրդակցություններ վարելու նպատակով», - ՍիվիլՆեթին հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից: Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից հեռացվել է նաև կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին լուրը: Ավելի վաղ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ արտահերթ նիստ է նախաձեռնել: Մինչ այդ ԱԳՆ-ն հայտնել էր, որ սահմանային իրավիճակը քննարկվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցում։ *** Հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել, կորուստներ կրելով ետ մղվել։ Ապա ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի Մովսես և մի շարք այլ գյուղերի բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվում ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 12-ին՝ ժամը 23-ի սահմաններում սկսել են գնդակոծություն Տավուշի մարզի ուղղությամբ: Ադրբեջանական կողմից կրակոցներն արձակվում են գյուղին շատ մոտ հեռավորությամբ: Խաղաղ բնակչության գնահատմամբ՝ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, որ իրական է դարձնում քաղաքացիական բնակավայրին, իրենց առողջությանն ու կյանքին, սեփականությանը վնաս պատճառելու վտանգը: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմից կորուստներ և վիրավորներ չկան։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում