Գլխավոր Լրահոս

Լարվածությունը զգալիորեն թուլացել է, կրակոցներ են հնչել Գեղարքունիքում, Նախիջևանի հատվածում

Լարվածությունը զգալիորեն թուլացել է, կրակոցներ են հնչել Գեղարքունիքում, Նախիջևանի հատվածում

Անցնող գիշեր ՀՀ ամբողջ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինուժը խախտել է հրադադարի ռեժիմը։

«Եղել է 120 կրակոց, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր։ Չեն կիրառվել հրետանային միջոցներ»,- հայտնեց ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։ 

Բացի բուն մարտական գործողությունների վայրից հրադադարի խախտումներ են արձանագրվել Տավուշի ողջ սահմանագոտու տարածքով, կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի մարզում, Նախիջևանի հատվածում։ ԼՂՀ սահմանին ևս հրաձգային զենքերից կրակոցներ են եղել։ 

Արծրուն Հովհաննիսյանը վիճակն ամփոփելով՝ ասաց, որ «լարվածությունը զգալիորեն թուլացել է»։ Նա նաև նշեց, որ ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի ունեցած մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց կա կայունություն։ 

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ տարբեր բաժանորդներ ստացել են կեղծ հաղորդագրություններ՝ մարտերի սաստկության, արյան անհրաժեշտության վերաբերյալ, դրանք եղել են կեղծ, և հեռահաղորդակցության օպերատորները արդեն շտկել են վիճակը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում