Գլխավոր Լրահոս

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, Արցախում՝ զրո

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, Արցախում՝ զրո

Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք, 71 մարդ առողջացել է: Գրանցվել է մահվան 6 նոր դեպք: Բացասական թեստերի թիվը 246 է: Դրական է կատարված թեստերի մոտ 13 տոկոսը։

Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 41 701

Առողջացածներ - 34 655

Փաստացի բուժվողներ - 5 978

Ընդհանուր թեստեր - 185 594

Մահվան ելքեր - 824

Մահվան ելքեր այլ պատճառով – 244

Մահվան դեպքերը

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: «Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը, հայտնում են ԱՆ-ից, արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:

Իրավիճակը՝ Արցախում

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել:

«COVID-19-ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 9 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 8046 փորձանմուշի հետազոտություն», - հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում