Գլխավոր Լրահոս

Կորոնավիրուսի հարվածը Արցախի զբոսաշրջությանը․ հարցման արդյունքներ

Կորոնավիրուսի հարվածը Արցախի զբոսաշրջությանը․ հարցման արդյունքներ

Կորոնավիրուսի համաճարակը Արցախի զբոսաշրջությանը ավելի մեծ վնաս է հասցրել, քան անգամ 2016-ի Ապրիլյան պատերազմը։ Արցախի զբոսարջության վարչության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ 2020-ի հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության ոլորտի անկումն Արցախում  կազմել է  82 տոկոս, և կանխատեսվում է, որ մինչև տարվա վերջ այդ թիվը կհասնի մինչև 90 տոկոսի։ 

Ուսումնասիրությունը կատարվել է հարցաթերթիկների, հյուրանոցների և հյուրատների ղեկավարների հետ հանդիպման և հարկային ծառայության  հետ համագործակցության միջոցով։ Ըստ այդմ․

- 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին գործունեությունը դադարեցրել է 20 հաշվառված հյուրանոցային օբյեկտ, 17 զբոսաշրջային տուն, 3 հյուրանոց։

- 63 հարցված օբյեկտներից 57-ի եկամուտների համախառն անկումը կազմել է 88,5 տոկոս,

- վարձու աշխատակից ունեցող 30 օբյեկտներում աշխատակիցների համախառն քանակը նվազել է 28 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Հարցին, թե ինչ աջակցություն են ակնկալում կառավարությունից՝ հյուրանոցների և հյուրատների ղեկավարները պատասխանել են․

- 21%՝  հարկերից ազատում և տույժերի ներում, 

- 52%՝ ֆինանսական աջակցություն, կոմունալների և աշխատավարձերի հատուցում, 

- 19%-ն ակնկալիք չունի,

- 8%-ն ակնկալում է պատվերների հավասար բաշխում։

Հարցին, թե ինչ խնդիրների են բախվել կորոնավիրուսի պատճառով՝ հյուրանոցների և հյուրատների ղեկավարները պատասխանել են․

- 40%՝  ֆինանսական խնդիրների, 

- 37%՝ իրացվելիության բացակայության, 

- 9%՝ վարկային և այլ պարտավորությունների մարման հետ կապված խնդիրների, 

- 6%՝ այլ խնդիրների, 

- 8%-ը պատասխան չի ունեցել։

Հարցման արդյունքում պարզվել է, որ Արցախի կառավարության կողմից առաջարկվող օժանդակության ծրագրերից օգտվել է հարցվողների միայն 27%-ը։ 67%-ի պատասխանը եղել է բացասական, իսկ 6%-ը պատասխան չի ունեցել։

Տե՛ս նաև՝

Անժելիկա Զաքարյան

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում