Գլխավոր Լրահոս

Զե՞նք, թե՞ շինանյութ. Շոյգուն Բաքվում պատմել է, թե ինչ է տեղափոխել Ռուսաստանը Հայաստան

Զե՞նք, թե՞ շինանյութ. Շոյգուն Բաքվում պատմել է, թե ինչ է տեղափոխել Ռուսաստանը Հայաստան

Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ, և նրա գործողություններն ուղղված չեն այդ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ. հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին։ Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա են մեր ռազմակայանում մեր թռիչքների հետ կապված։ Ուզում եմ միանգամից ասել՝ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», - ասել է Շոյգուն։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին ՝ հակառակը», - ընդգծել է պաշտպանության նախարարը։ 

«Կրկնեմ ևս մեկ անգամ՝ մեր գործողություններն ու քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ և ուղղված չեն եղել այսօր», - վստահեցրել է նա: 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանը ռազմական մատակարարումներ է իրականացնում Հայաստան հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո: Նա պնդել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքն օգտագործելով, Հայաստան տեղափոխված ռազմական նշանակության բեռների ծավալը կազմել է ավելի քան 400 տոննա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում