Գլխավոր Լրահոս

Առաջիկա 5 տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան է լինելու․ Արցախի նախագահի խոսնակ

Առաջիկա 5 տարիներին Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան է լինելու․ Արցախի նախագահի խոսնակ

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, հերքելով հայստանյան թերթերից մեկի հրապարակումը Արցախում հակառուսական տրամադրություններ սերմանելու մասին, գրել է, որ նախատեսվում է Արցախի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը, Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:

««Հրապարակ» օրաթերթը հերյուրանք պարունակող մի հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե իբր Արցախում իշխանությունների ուղղորդմամբ հակառուսական տրամադրություններ են հրահրվում: Հոդվածագրի թյուր, չհիմնավորված ենթադրությունների և երևակայության այդ շարադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ, ուստի չեմ անդրադառնա դրա մանրամասներին: Բայց որպեսզի բոլորի, այդ թվում՝ մեր թշնամիների համար թեման շահարկման առարկա չդառնա, կարևոր եմ համարում մի քանի արձանագրում կատարել:

Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում: Ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Հանրապետության նախագահի և «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերեն լեզվով հաղորդումների սահմանված եթերաժամանակը:

Մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը:

Հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը և գործընթացը խթանելու նպատակով՝ Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը:

Ի հեճուկս՝ տարբեր տրամադրություններ սերմանողների, որոնց պատվիրատուն հաճախ չգիտենք, թե որ պետությունից է, նշեմ, որ առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան է լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունը իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին»,- գրել է Պողոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում