Գլխավոր Լրահոս

Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ

Բաքուն «Մոսկվայից պարզաբանումներ» է ակնկալում Հայաստանին մատակարարվող զենքի առնչությամբ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է ակնկալում Հայաստանին սպառազինությունների մատակարարման առնչությամբ։ Նրա խոսքով՝ այդ մատակարարումները «ադրբեջանական հանրության և պետության լուրջ մտահոգության պատճառ են դարձել»։ «Այդ հարցը նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ։ Ռուսաստանից բեռները գնում են տարբեր ուղղություններով, և դա մտահոգում է մեր հանրությանը։ Մենք չենք ստացել մեր հարցերի լիարժեք պատասխանը և պարզաբանումներ ենք ակնկալում առ այն, թե ինչու է Հայաստանը շարունակում սպառազինվել»,- ասել է Հաջիևը։ Վերջինս շեշտել է՝ «Թովուզի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը շարունակում է բռնազավթման քաղաքականությունը»։ «Մեզ չի գոհացրել պատասխանը, թե ինքնաթիռներով Ռուսաստանը Հայաստան է տեղափոխել շինանյութ»,- ասել է Հաջիևը։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», - Բաքվում հայտարարել է Շոյգուն։ Զե՞նք, թե՞ շինանյութ. Շոյգուն Բաքվում պատմել է, թե ինչ է տեղափոխել Ռուսաստանը Հայաստան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում