Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգային խնդիրները

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի անվտանգային խնդիրները

Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը, ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: 

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը»,- նշում է ԱԳՆ-ն։

Սեպտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

ԱԽ քարտուղարը կարևորել է հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, անդրադարձել է տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտանգության, տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում:

ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման համար առկա է չօգտագործված ներուժ, ինչը կարող է տարբեր ոլորտներում փոխգործակցության նոր հնարավորություններ ստեղծել:

***

ՍիվիլՆեթի տաղավարում Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը իր տեսակետներն է հայտնել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակի վերաբերյալ։ Նրա համոզմամբ՝  հայ-իրանական տնտեսաական հարաբերությունները հեռու են քաղաքական հարաբերությունների մակարդակից․ անհրաժեշտ է ախտորոշում կատարել և վերասնել դրանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում