Գլխավոր Լրահոս

«Հրանտ Դինք» 12-րդ միջազգային մրցանակը՝ Օսման Քավալային

«Հրանտ Դինք» 12-րդ միջազգային մրցանակը՝ Օսման Քավալային
«Հրանտ Դինք» 12-րդ միջազգային մրցանակը շնորհվել է Թուրքիայում կալանքի տակ գտնվող իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալային, որն «իր կյանքը նվիրել է բազմակարծ ու ժողովրդավար հասարակություն կառուցելու գաղափարին և ցույց է տվել, որ մարդու իրավունքներն ու հանրային երկխոսությունը կարող են ամրապնդվել մշակույթի և արվեստի միջոցով»։ Մյուս դափնեկիրը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ֆեմինիստական շարժման առաջամարտիկներից Մոզն Հասանն է, որը պայքարում է սեռական բռնության և կանանց իրավունքների ոտնահարման դեմ։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել առցանց՝ Հրանտ Դինքի հայտնի՝ «ապրիլ 23,5» հոդվածի անունով կոչված հիշողության վայրում։  Ինչպես ասված է հիմնադրամի հաղորդագրությունում, բացի երկու դափնեկիրներից՝ «2020-ի ոգեշնչանք» են ճանաչվել Թուրքիայում և աշխարհում գործող անհատներ և կառույցներ, որոնք իրենց գործունեությամբ և պայքարով «լույս են սփռում» աշխարհում։ Մրցատյանի կազմում էին 2019-ի մրցանակակիրները՝ իրավապաշտպան Նեբահաթ Աքքոչը, իրավապաշտպան, բնապահպան Ագնես Խարշիինգը, ռեժիսոր Էմին Ալփերը, գրող Թանըլ Բորան, ակտիվիստ Չեզար Ռոդրիգեզ Գարավիտոն, ռեժիսոր Ռոբերտ Կետիկյանը, իրավաբան Վիվիանա Քրստիչևիչը, երեխաների իրավունքների պաշտպան Մոլլի Մելչինգը, հեղինակ, դիվանագետ Շաֆաք Փավեյը, քաղաքագետ Ֆյուսուն Ութսելը և «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ, Դինքի այրի Ռաքել Դինքը։ «Հրանտ Դինք» մրցանակն ամեն տարի շնորհվում է Թուրքիայի ներսում կամ դրա սահմաններից դուրս անձանց, խմբերի կամ կազմակերպությունների, որոնք պայքարում են խտրականության, ռասիզմի և բռնության դեմ, իրենց առաքելությունը կատարելով՝ վտանգում են կյանքը, խոսում են խաղաղության լեզվով՝ այդկերպ ոգեշնչելով և խրախուսելով ուրիշներին: Այս մրցանակով «Հրանտ Դինք» հիմնադրամը նպատակ ունի հիշեցնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց իդեալների համար, որ նրանց ձայները լսված են, աշխատանքը՝ տեսանելի, և նրանք միայնակ չեն: Օսման Քավալայի դեմ գործի մասին ավելին՝  #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում