Գլխավոր Լրահոս

Մեր գործողությունները համարժեք են. Տոնոյանը զգուշացրեց Ադրբեջանին

Մեր գործողությունները համարժեք են. Տոնոյանը զգուշացրեց Ադրբեջանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում սեպտմեբերի 16-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կրակոցից հայկական բանակի զինծառայողի զոհվելու դեպքին: «Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և դիրքերի գերակայությունն ու առավելությունը: Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն երկու շաբաթ է նման իրավիճակ է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում: Նրա խոսքով` նշված իրավիճակի հետ կապված ՊՆ-ն տեղեկատվական զսպվածություն է ցուցաբերել: «Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի մասին: Դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է Մինսkի խմբի համանախագահներին: Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ չկա այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- ասաց նա: Տոնոյանը նշեց, որ հայկական կողմի զոհված զինծառայողի հետ կապված համապատասխան միոցառումներ են իրականացվում: «Ունենք զոհ, համապատասխան միջոցառումներ են կատարվում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր մտահոգությունն ու բարձրացրել է զգոնությունը, որը մեz համար կանխատեսելի է, քանի որ համապատասխան գործողություններ են իրականացվելու»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ հուլիսյան դեպքերից հետո հաստատված հանդարտության ֆոնին տվյալ ուղղության վրա վերջին շրջանում հրադադարի դեպքերի խախտումները կրկնակի ավելացել են: «Մեր զինծառայողների որոշակի գործողությունների արդյունքում հրադադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,- ասաց Դավիթ Տոնոյանը: *** Սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ «Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ»,- ասվում է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում