Գլխավոր Լրահոս

Անթույլատրելի է, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական հարձակումների թիրախ

Անթույլատրելի է, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական հարձակումների թիրախ
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում լիբանանահայ ընտանիքների հաստատմանը ադրբեջանական արձագանքին։ «Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա։ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են, որ Լիբանանի հայ համայնքը պահպանվի, սակայն, միևնույն ժամանակ, իրենց ինքնիշխան իրավունքի շրջանակներում անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն ծանր իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին, ովքեր ցանկություն կհայտնեն գալ և հաստատվել մեր հանրապետությունում»,- ասված է հաղորդագրությունում։
Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, թե դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային կազմակերպություններին՝ Արցախում լիբանանահայ ընտանիքների հաստատման առնչությամբ՝ այն որակելով «ապօրինի վերաբնակեցում»։ #ՍիվիլՆեթ #Լուրեր 
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում