Գլխավոր Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախում լիբանանահայերի հաստատման մասին լուրերը

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախում լիբանանահայերի հաստատման մասին լուրերը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման մասին լուրերին: Նա հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ում «լսել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների»՝ Լիբանանից հեռացած հայերին վերահսկվող տարածքներում բնակեցնելու մտադրության մասին: «Կարդացել ենք հաղորդագրությունն այն մասին, որ լիբանանյան երկու ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Լիբանանյան փախստականների՝ Լեռնային Ղարաբաղ և նրա շուրջ գտնվող տարածքներ իրական հոսքի մասին ստուգված տվյալներ չունենք», - ասել է նա սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Մարիա Զախարովայի խոսքով՝ այժմ պետք է կենտրոնանալ Ղարաբաղյան հարցի, այդ թվում՝ փախստականների և տեղահանված անձանց խնդիրների լուծմանն ուղղված բանակցային գործընթացի վերականգնման վրա։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և նրանց են փոխանցել միջնորդների առաջարկները՝ հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ նախարարների հետ «եռյակի» առանձին հանդիպումներ սկսելու համար: Ակնկալում ենք կողմերի դրական արձագանքը», - ասել է նա։ Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ հանդիպման առաջարկով դիմել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Համանախագահները հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հրավիրել են նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացանակյանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել խաղաղ կարգավորման գործընթացը և հանդիպել ադրբեջանցի պաշտոնակցի հետ։ Վերջերս Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով կանխել լիբանանահայերի վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում։ Բավքի հայտարարությանը պատասխանել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը. «Անթույլատրելի ենք համարում, որ Բեյրութի մարդասիրական աղետից տուժածները դառնան ադրբեջանական իշխանությունների հարձակումների թիրախ և քաղաքական շահարկումների առարկա»: #ՍիվիլՆեթ #Լուրեր
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում