Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը ողջունում անկախ դատական համակարգ և օրենքի գերակայություն հաստատելու Հայաստանի ջանքերը

ԱՄՆ-ը ողջունում անկախ դատական համակարգ և օրենքի գերակայություն հաստատելու Հայաստանի ջանքերը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 29-րդ տարելիցի կապակցությամբ։

«ԱՄՆ-ը հանձնառու է շարունակելու մեր գործընկերության կառուցումը՝ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև կապերը՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խաղաղության և բարեկեցության ձգտելու ցանկության վրա հիմնված։

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի շարունակական նվիրվածությունը՝ ուժեղացնելու օրենքի գերակայությունը, հաստատելու անկախ դատական համակարգ, ընդլայնելու տնտեսական և ներդրումային հնարավորությունները։ 

Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հետևողական ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում՝ թափանցիկության, պատշաճ իրավական գործընթացների, քաղաքացիների առաջ ավելի մեծ հաշվետվողականության միջոցով, և մենք շարունակելու ենք ձեզ աջակցել այս ջանքերում։

Մենք նաև հանձնառու ենք օգնելու գտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում և հորդորելու կողմերին որքան հնարավոր է շուտ վերականգնել բովանդակային բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։

Չնայած COVID-19-ով պայմանավորված՝ աշխարհն այս տարի առերեսվել է արտասովոր մարտահրավերների՝ մենք հպարտ ենք, որ մեր սերտ համագործակցությունը համավարակի դեմ պայքարում է՛լ ավելի է ուժեղացրել մեր ժողովուրդների միջև գործընկերությունը։

Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»,- ասված է Պոմպեոյի ուղերձում։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում