Ժնև-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում ս․թ․
սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների
մարդասիրական ազդեցության առնչությամբ. այս մասին ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:
«ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու
ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային
մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։
«Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով
տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», - ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ
գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք հորդորում ենք կողմերին մշտպապես
գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի
սկզբունքներին»։
ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության
առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է
հայ-ադրբեջանական սահմանին կից բնակվող համայնքներին։ ԿԽՄԿ-ն նաև աշխատանքներ է տանում՝
անհայտ կորածների ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին աջակցելու ուղղությամբ,
ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով
ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











