Գլխավոր Լրահոս

Կոչ կ՚ուղղենք միջազգային հանրութեան՝ դատապարտելու Ազրպէյճանի գործողութիւնները․ ՀՅԴ Բիւրո

Կոչ կ՚ուղղենք միջազգային հանրութեան՝ դատապարտելու Ազրպէյճանի գործողութիւնները․ ՀՅԴ Բիւրո

ՀՅԴ բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ․

«Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կը դատապարտէ Ազրպէյճանի կողմէ սանձազերծուած
պատերազմը Արցախի շփման գիծի երկայնքով եւ խաղաղ բնակավայրերու վրայ։ Թուրքիան յայտարարած է
իր անվերապահ աջակցութիւնը Ազրպէյճանին։

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր համահայկական ամբողջ հնարաւորութիւնը դրած է Հայաստանի
եւ Արցախի Հանրապետութիւններու տրամադրութեան տակ՝ յատկապէս աջակցելով պաշտպանութեան
բանակին եւ արտաքին ճակատի վրայ։

Պատերազմի ժամանակ թիկունքի ամրութիւնը պահելու համար կենսական է համահայկական ուժերու
լարում, զգօնութիւն եւ երկրին մէջ կայունութեան պահպանում։

Կոչ կ՚ուղղենք միջազգային հանրութեան՝ դատապարտելու Ազրպէյճանի գործողութիւնները, որոնք յղի են
ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով։

Կոչ կ՚ուղղենք Թուրքիոյ՝ դադրեցնել հակամարտութեան իր մասնակցութիւնը եւ գոնէ մէկ անգամ
ցուցաբերել տարածաշրջանին մէջ կառուցողական կեցուածք։

Պատերազմական գործողութիւններու շարունակութեան ամբողջ պատասխանատուութիւնը պիտի կրեն
Ազրպէյճանն ու Թուրքիան։

Մենք կը ձեռնարկենք մեր հնարաւորութիւններուն համապատասխան անհրաժեշտ բոլոր քայլերը՝
դիմակայելու համար Ազրպէյճանի եւ Թուրքիոյ յարձակողական քաղաքականութեան»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում