«Եվս մեկ անգամ Թուրքիան ակնհայտ միջամտություն է ցույց տալիս այլ երկրների ներքին գործերին․ ինչպես է ապահովվելու Իրանի անվտանգությունը Կովկասում Սիրիական ազատ բանակի հնարավոր տեղաշարժի պարագայում» վերտառությամբ հոդված է հրապարակվել իրանական տելեգրամյան հայտնի Azariha ալիքում։
«Հարավային Կովկասում թշնամի երկրներին խաղաղության և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կոչի փոխարեն թուրքական ռեժիմի առաջնորդները Սիրիայի ազատ բանակի ահաբեկիչներին տեղափոխում են տարածաշրջան և բիրտ հռետորաբանություն օգտագործում»,- գրում է Azariha ալիքը։
«Թուրքիան խնդրի լուծման հարցում պատասխանատու պետություն լինելու փոխարեն դարձել է խնդրի մի մասը,- նշում է ալիքը։- Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծման ճանապարհ չունի, և ոչ մի պետություն չի կարող խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»։
Azariha-ն հավելում է, որ «Սիրիայի ազատ բանակի վահաբական ահաբեկիչները երբևէ այսքան մոտ չեն եղել Իրանի սահմաններին, և յուրաքանչյուր պահի կարող է դուրս գալ վերահսկողության սահմաններից»։
Հասմիկ Հովհաննիսյան
Civilnet











