Գլխավոր Լրահոս

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց ինչպես եղել է մեր օրակարգում, այնպես էլ կա․ Փաշինյան

Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց ինչպես եղել է մեր օրակարգում, այնպես էլ կա․ Փաշինյան

Ինչպես մեր օրակարգում եղել է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը, այնպես էլ մեր օրակարգում կա նման հարց․ Ազգային ժողովի սեպտեմբերի 27-ի հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք օրակարգում կա նման հարց։ 

Փաշինյանի խոսքով՝ պետք է լրջորեն քննարկվի այդ հարցը,  և այս հարցի պատասխանի արդյունքում հանրային քննարկում կսկսվի։ 

«Մենք քննարկում ենք իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները»,- նշեց վարչապետը։

Մարուքյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ օրակարգ եկավ  Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը, որն այդպես էլ չարվեց և կանգ առավ, զինանոցում մնաց  Արցախի ճանաչման հարցը և կոչ որեց սկսել լայնամաշտաբ քննարկումներ Արցախի ճանաչման հարցի և դրա հետագա խնդրի լուծման առումով։

Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց Մարուքյանի հետ՝ նշելով, որ օրակարգում եղել է, բայց հիմա օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում