Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը շեշտում է՝ պատերազմում արտաքին դերակատարների մասնակցությունը սաստկացնելու է լարվածությունը

ԱՄՆ-ը շեշտում է՝ պատերազմում արտաքին դերակատարների մասնակցությունը սաստկացնելու է լարվածությունը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել Արցախում բռնկված պատերազմի առնչությամբ։ 

«Միացյալ Նահանգները անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց արդյունքում գրանցվել են նշանակալի թվով զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության թվում։ Ցավակցություն ենք հղում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին։ 

Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է բռնության բռնկումը։ Պետքարտուղարի տեղակալ Բիգանը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բարյամովին և Զոհրաբ Մնացականյանին՝ կոչ անելու երկու կողմերին անհապաղ դադարեցնել բռնությունը, օգտագործել նրանց միջև ուղիղ կապի խողովակները՝ խուսափելու հետագա սրացումից, և խուսափել անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք նպաստում են տեղում լարվածության խորացմանը։

ԱՄՆ կարծում է, որ բռնության սրացմանը արտաքին դերակատարների մասնակցությունը մեծապես խանգարում է և միայն սաստկացնելու է տարածաշրջանային լարվածությունը։ Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ վերադառնալու բովանդակային բանակցությունների որքան հնարավոր է շուտ։ Միացյալ Նահանգները՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է օգնելու կողմերին հասնել խաղաղ և կայուն կարգավորման»,- ասված է հաղորդագրությունում։

Ստեղծված իրավիճակին անդրադարձ է կատարել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ընթացքում Թրամփը պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ: Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում