Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, 52 մարդ առողջացել է: Մահացել է 6 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 761 է: Դրական է կատարված թեստերի 8,9 տոկոսը։
Ինչպես հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 49 574
Առողջացածներ - 43 665
Փաստացի բուժվողներ -4 657
Ընդհանուր թեստեր - 28 6161
Մահվան ելքեր - 957
Մահվան ելքեր այլ պատճառով –295
Մահվան դեպքերը
Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 79 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (կին), 84 (կին) և 74 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Civilnet











