«Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 660 000 ԱՄՆ դոլար է հավաքագրել՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում։
Ավելի վաղ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ հիմնադրամի կայքը մեծ հարձակման տակ է։
«Մեր մասնագետների ու հայ ինժեներների ցանցի ջանքերով այն չի վնասվել: Հուսանք շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի և կկարողանաք ձեր նվիրատվությունները կատարել: Պատերազմ է թե առաջնագծում, թե տեղեկատվական դաշտում»,- գրել էր Արշամյանը։
Civilnet











