Գլխավոր Լրահոս

Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան

Քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել․ Անդրանիկ Քոչարյան

Մենք հարձակվելու որևէ նպատակ չունենք, դիրքերը բարելավելու որևէ խնդիր չունենք, մեր խնդիրն է՝ անվտանգության գոտին պահպանելով՝ պահպանել մեր ազգաբնակչության անվտանգությունը․ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում։

Քոչարյանը համարում է, որ երկրում ռազմական դրություն հայտարարելը ամենակարևոր դրսևորումն էր պետության կողմից՝ նշելով, որ եթե այսպիսի գործողություններ ձեռնարկվեին 2016-ի ապրիլին, «պատկերը գուցե այլ լիներ»։

«Մոբիլիզացիոն գործընթացը ամենամեծ ձեռքբերումն էր երեկվա ընթացքում, և այս պահի դրությամբ մենք ունենք հաջողություններ։ Առավոտյան մենք հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում, Ջաբրայիլում, հակառակորդը տվել է մարդկային և տեխնիկական կորուստներ»,- ասել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի հրահրմամբ օգտագործել է իր զինանոցի այս պահին գուցե 70%-ը։

«Սա շատ ուժեղ հարված էր, ես 90-ականներից բանակի ակունքներում եմ, եղել են գործողություններ՝ մեծ, ծավալուն, վերելքներ, անկումներ, բայց երեկվա գործողություններն իրենց ծավալով ահռելի էին»,- նշել է նա։

Անդրադառնալով ճանաչման հարցին՝ Քոչարյանն ասաց, որ քանի որ գործողությունները հիմա մեզ համար բարենպաստ են գնում, ճանաչումը կարող է մի քանի օր սպասել։ 

«Դա կախված է զարգացումներրից, մարտի դաշտում ինչ ընթացք կլինի։ Ճանաչումն էլ օրակարգում կա, վարչապետը նշեց էդ մասին»։

Անդրադառնալով խոսակցություններին, թե ինչու օրինակ «Իսկանդերը» չի օգտագործվում, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ «երբ որ պետք լինի, դա էլ գործի կդնենք»։

Պատգամավորը նշեց, որ մեր գործելաոճի մեջ կարևոր հանգամանքներից է այն, որ վիրավորների մասին անմիջապես տեղյակ են պահում ծնողներին, հարազատներին։ Նախկինում դա միշտ ուշացվել է, ինչը, ըստ Քոչարյանի, բերել է որոշակի լարվածության։

Նա նաև նշեց, որ բանակն այս կերպ ստացավ հնարավորություն ոչ միայն մեջքը ուղղելու հուլիսյան դեպքերից հետո, այլև հնարավորություն՝ Հայաստան պետությունը՝ Արցախի հետ միասին, դարձնել տարածաշրջանի շատ կարևոր խաղացող։

«Մեր նպատակն է ունենալ այն պրոֆեսիոնալ բանակի հիմքերը, որոնք մարտական գործողություններում կունենան քիչ զոհեր, և ունենանք այնպիսի ինժեներական կարողություններ առաջնագծում, որը մեր բանակի կյանքի տևողությունը կավելացնի»։

Սաթենիկ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում