Գլխավոր Լրահոս

Վարդենիսի գյուղերը հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիսի գյուղերը հրետակոծվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ  Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական շտաբում հայտարարեց՝ Վարդենիսի ուղղությամբ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ և օդուժ։ Վերջինը կիրառվել է մարտական ուղղություններով։

Վարդենիսում հակառակորդի գործողությունների հետևանքով զոհեր ու վիրավորներ չեն եղել. «Իրավիճակն արագ է փոխվում, շուտով ՊԲ-ն գիշերային մարտերի մասին ավելի մանրամասն կհաղորդի»,-հայտարարել է նա։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել էր, որ հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում