Գլխավոր Լրահոս

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը

Սեպտեմբերի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ է գումարվել ղարաբաղյան հակամարտության հարցով։ ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությամբ նիստին մասնակցել են ԵԱՀԿ անդամ 57 պետությունների ներկայացուցիչներ:

Բացելով նիստը՝ Մշտական խորհրդի նախագահ դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է նախագահության մտահոգության մասին՝ կապված շարունակվող մարտերի և տեղում իրադրության վատթարացման հետ: Մտահոգվելով զոհերի թվի աճով՝ նա կրկնել է լարվածության անհապաղ թոթափման ԵԱՀԿ նախագահության կոչը և ցավակցություն հայտնել զոհվածների ու վիրավորների ընտանիքներին ու մերձավորներին:

Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ նա տեղեկատվություն է ստանում անմիջապես մարտի դաշտից և ներգրավված կողմերից՝ ամենաբարձր մակարդակով: Դեսպան Կասպշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մշտադիտարկումը, երբ իրավիճակը թույլ կտա:

Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

Սաթենիկ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում