Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված, բայց մենք չենք թիրախավորելու քաղաքացիական բնակավայրերը․ Վահրամ Պողոսյան

Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված, բայց մենք չենք թիրախավորելու քաղաքացիական բնակավայրերը․ Վահրամ Պողոսյան

Պատերազմի նախահարձակ լինելու պահին Ադրբեջանի բանակին ընդամենը մի քանի ժամ է հաջողվել առաջխաղացում ունենալ․ այս մասին սեպտեմբերի 27-ի առավոտյան ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Արդեն սեպտեմբերի 27-ի գիշերը հայկական կողմը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը՝ ունենալով առաջխաղացում։ Այդ հաջողությունները պահպանվում են առ այսօր։ Հայկական կողմը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները, զսպել Ադրբեջանի ագրեսիան»,- նշեց Պողոսյանը։

Նա համեմատություն անցկացրեց 30 տարի առաջ նույն տարածաշրջանում տեղի ունեցածի միջև՝ նշելով, որ շատերն են լսել, երբ Ադրբեջանը խոսում է կորցրած տարածքների մասին։

«Իրականում 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության և ինքնորոշման համար՝ փոխարենը Ադրբեջանի կողմից ստանալով պարտադրված պատերազմ։ Այդ պատերազմական գործողությունների արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, ինչի մասին այդքան խոսում է Ադրբեջանը։ Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները մենք չենք բացառում, որ պաշտպանության բանակը իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու»։

Լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի իրավիճակը, երբ ադրբեջանական կողմն արդեն կրակոցներ է արձակում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ խոսնակը նշեց, որ իրենք երբեք տարբերություն չեն դնում մայրաքաղաքի և սահմանամերձ բնակավայրերի միջև, քանի որ բոլոր դեպքերում էլ թիրախավորվում են քաղաքացիական անձինք։ 

«Մենք համարում ենք, որ սա Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործության դրսևորումներ են։ Ուզում եմ հստակ ասել՝ մենք ի վիճակի ենք պաշտպանելու մեր հայրենիքը, Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված, բայց մենք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը։ Սա մեզ համար սկզբունքային հարց է»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում