Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անհիմն որակեց Ադրբեջանի կողմից այն հայտարարությունները, որ Արցախում աշխատող լրագրողները պետք է ունենային Ադրբեջանի թույլտվությունը։ Արցախի տեղեկատվական շտաբի հոկտեմբերի 1-ի ասուլիսին նա նշեց, որ լրագրողների, առավել ևս անկախ լրագրողների աշխատանքը խրախուսելի է։
«Հետևաբար լրագրողի լեգիտիմ, օրինական, իրավաչափ, միջազգայնորեն երաշխավորված աշխատանքի համար երբեք որևէ մեկը պարտավոր չէ հայցել համաձայություն»,- ասաց նա։
Հոկտեմբերի 1-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հարվածներ են հասցրել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ։ Վիրավորվել են Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Civilnet











