Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ «Եղնիկներ» զորամասը «հերոսական մարտական գործողությունների արդյունքում գրավել է անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ, կետեր»։ Այս մասին Արցախի նախագահը հայտարարել է երեկ երեկոյան՝ Արցախի ՊԲ հրամանատարների հետ հանդիպմանը, որի ընթացքում հայտարարվել է «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին Արցախի հերոսի կոչում շնորհելու մասին։
«Արդեն մի քանի օր է, ինչ թշնամին լայնածավալ մարտական գործողություններ է իրականացնում սահմանի ամբողջ երկայնքով։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել հերոսական ժամկետային ծառայողներին, նրանց հրամանատարներին, կամավորականներին։ Մենք ժամանակ ունենալու ենք դեռ գնահատելու բոլորի սխրանքը, բայց այսօր մենք ականատես ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին, որոնց արդյունքում ոչ միայն գրավել են անհրաժեշտ ստրատեգիական բարձունքներ, կետեր, այլ նաև հակառակորդին կարողացել են պատճառել բավականին մեծ կորուստներ, ոչ միայն այսօր, այլև վերջին մի քանի օրերին։
Եվ այդ առումով այս պահին տեսնելով ընդամենը րոպեներ առաջ կատարված սխրանքը՝ որոշել եմ լեգենդար հրամանատար Կարեն Ազասի Ջալալյանին պարգևատրել Արցախի հերոս բարձրագույն կոչման»,- ասել է Հարությունյանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, խոնորահվել բոլորիդ առջև, հատում, պարո՛ն Ջալալյան Ձեր առջև։ Ձեր սխրանքը, Ձեր կատարածը ազգը դեռ երկար է հիշելու և գնահատելու»,- ասել է Հարությունյանը։