Գլխավոր Լրահոս

Ղարաբաղյան պատերազմում Ալիևի համար «ոսկե ժամանակն» անցել է, հինգ օրում՝ ոչ մի հաջողություն. ռուս փորձագետ

Ղարաբաղյան պատերազմում Ալիևի համար «ոսկե ժամանակն» անցել է, հինգ օրում՝ ոչ մի հաջողություն. ռուս փորձագետ

Ղարաբաղյան ճակատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար «ոսկե ժամանակն» անցել է, քանի որ ադրբեջանական բանակը ռազմական գործողությունների հինգ օրում ոչ մի խնդիր չի լուծել․ այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման եթերում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենոկը:

Ըստ փորձագետի՝ դատելով ռազմական գործողությունների բնույթից ու մասշտաբներից՝ Բաքուն ծագրել, նախապատրաստել և ձեռնամուխ է եղել հարձակողական գործողության իրականացմանը։ «Սակայն պատերազմական հինգ օրերի ընթացքում որևէ լուրջ հաջողություն չի գրանցել», - ասել է նա ու հարց ուղղել՝ շա՞տ է, թե՞ քիչ հինգ օրը նման պատերազմի համար, և ինքն էլ պատասխանել այդ հարցին՝ հղում անելով պատմությանը:

«Վեց օրում Իսրայելը ջախջախել է բազմաթիվ անգամ գերազանցող արաբական կոալիցիային: Կարմիր բանակը երեք օրում վերցրել է Քենիգսբերգը», - նկատել է նա՝ հավելելով, որ հինգ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել նույնիսկ առաջնային, օրվա խնդիրը։ Նրա խոսքով՝ Իլհամ Ալիևի համար «ոսկե ժամանակը» բաց է թողնված: «Չկա ոչ մի նշանակալի արդյունք: Չի հաջողվել վերցնել ոչ Ֆիզուլին, ոչ Մարտակերտը», - նկատել է Խոդարենոկը:

Նա կարծում է, որ պատերազմը երկար չի տևի, քանի որ զինամթերքն ավարտվում է: 

«Եվս երկու-երեք օր, և կարծում եմ՝ այդ պատերազմը կդադարի։ Պատերազմել պետք է արագ և հասնել հաջողության: Եթե երկու-երեք օրում հիմնական խնդիրը չի կատարվում, դժվար է հաջողության հասնել հետագա երկու շաբաթվա ընթացքում: Ուստի հետո սպասվում են դանդաղ փոխհրաձգություններ», - հավելել է նա։

Ռազմական փորձագետը արձանագրել է՝ թեև ադրբեջանական բանակը տեխնիկապես ավելի հագեցած է, սակայն հայկական ուժերն ավելի պատրաստաված և պրոֆեսիոնալ են գործում: 

«Ուղղակի պետք է ասեմ, որ Ադրեջանում ռազմական գործը և բանակում ծառայելը երբեք ժողովրդականություն չեն վայելել: ԽՍՀՄ և ռուսական բանակում ես ծառայել եմ 30 տարի, և այդ տարիների ընացքում որևէ ադրբեջանցի ռազմական օդաչու չեմ ճանաչել», - եզրափակել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում