Գլխավոր Լրահոս

Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար․ Արայիկ Հարությունյան

Ծանր մարտերից հետո ՊԲ-ն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առաջնագծից գրառում է արել ֆեյսբուքում՝ դիմելով քաղաքացիներին․

«Սիրելի՛ հայրենակիցներ

Շարունակում եմ մնալ առաջնագծում և կանգնել մեր հերոս տղաների կողքին: Նրանք մեծ սխրանքներ են կատարում Հայրենիքի ու բոլորիս ընտանիքների պաշտպանության ապահովման ճանապարհին: Զուգահեռաբար իրականացնում եմ Հանրապետության օպերատիվ կառավարումը՝ ներդրված համապատասխան մեխանիզմների միջոցով:

Ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակն այսօր բարելավել է իր դիրքերը և հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:

Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաև հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, և այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին…

Հաղթելու և պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում