Գլխավոր Լրահոս

Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումն Ադրբեջանի և Հայաստանի ուղղություններով առանց խախտումների է իրականացվում

Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումն Ադրբեջանի և Հայաստանի ուղղություններով առանց խախտումների է իրականացվում

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Վրաստանով Հայաստան և Ադրբեջան բեռնափոխադրումների հետ։ Դրանում ասվում է․

«Մեր տարածաշրջանում Վրաստանն ունի տարանցիկության շատ կարևոր գործառույթ: Սա շատ կարևոր գործոն է տարածաշրջանային տնտեսության զարգացման համար և ինչն է զարմանալի, մեր հարևան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունների պատշաճ գործունեության համար:

Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Վրաստանի տարածքով  տարանցիկ բեռնափոխադրումն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղություններով, բացարձակապես՝ առանց խախտումների է իրականացվում:

Հուսով ենք, որ տարածաշրջանում շուտով խաղաղությունը կվերականգնվի, ինչն էլ կենսական նշանակություն ունի մեզ համար»:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում