Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել:
Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների որոնումը: Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ:
«Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Վերահաստատվել է պատրաստակամությունը՝ օժանդակելու կողմերին վերադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական հուն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո և ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Civilnet











