Գլխավոր Լրահոս

Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը. Փաշինյանի մարտակոչը՝ վերջին մեկ տարում զորացրվածներին

Տղե՛րք, հայրենիքն ունի ձեր կարիքը. Փաշինյանի մարտակոչը՝ վերջին մեկ տարում զորացրվածներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրվածերին ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել․ այդ մասին նա հայտարարեց այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Դիմում եմ վերջին մեկ տարվա ընթացքում զինվորական ծառայությունից զորացրված մեր տղաներին, քանի որ համաձայն օրենսդրության՝ նրանք մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում», - կոչով դիմեց նա՝ հավելելով, որ նրանք «մեր հասարակության ամենամարտունակ հատվածներից են»:

Դիմելով վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրավածներին՝ նա նկատեց. «Տղերք, հայրենիքն ունի ձեր կարիքը: Սա մի նոր Սարդարապատ է, սա ոչ թե Ղարաբաղի հարց է, այլ Հայոց ցեղասպանությունը շարունակելու քաղաքականություն»:

Ուստի, Փաշինյանի խոսքով, եթե բոլորն այսօր ոտքի չկանգնեն, «մենք ենթարկվելու ենք ցեղասպանության»: 

«Սակայն ես ասել եմ, որ մենք Դեր Զորի ճամփորդը չենք, և Հայաստանի քաղաքացին պիտի կարողանա պաշտպանել իրեն», - ասաց նա:

Նա հայտարարեց, որ բանակից վերջին մեկ տարում զորացրվածներն ուղղակի մարտական հերթապահության չեն կանչվում:

«Իրենք հրավիրվում են հայրենիքի համար կենաց ու մահու կռիվ տալու: Նրանք, ովքեր դեռ պահպանել են իրենց զինվորական հագուստները, թող ներկայանան իրենց հագուստներով, ձմեռային բաճկոններով և անհրաժեշտ փաստաթղթերով», - նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարականները տրված են, և նրանց զինվորագրման գործընթացը տեղի կունենա կազմակերպված: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում